Այսօր  «Դիլիջան» ազգային պարկում 1500 ծառ է տնկվել
01/05/2013 20:20

Այսօր «Դիլիջան» ազգային պարկում 1500 ծառ է տնկվել

Այսօր «Դիլիջան» ազգային պարկում 1500 ծառ է տնկվել: Դիլիջանի միջազգային դպրոցի համատեղ ջանքերով՝ «Պարզ լիճ» տանող ճանապարհի 5-րդ կմ-ին հարակից 1 հա տարածքում տնկվել են լորենիմեր և հացենիներ: Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աղբյուրի փոխանցմամբ, աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա կապակցությամբ մասնակցել են «Դիլիջան» ազգային պարկում կազմակերպված ծառատունկին մասնակցել են Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանն ու Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:

Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, ծառերը կդառնան անտառի մի մասը՝ հետևողական աշխատանքի շնորհիվ: «Դիլիջանի կլիման թույլ է տալիս, որպեսզի բարձր կպչողականություն ապահովվի, իսկ պարկի աշխատակիցները կանեն ամեն ինչ տնկիները խնամելու համար»,- ասել է Հարությունյանը:

Տեղեկանք. 33765 հա տարածք զբաղեցնող «Դիլիջան» ազգային պարկը ստեղծվել է 2002 թ.։ Ստեղծման հիմնական նպատակը Աղստև և Գետիկ գետերի ավազանների ջրային ու ցամաքային էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության և պատմաճարտարապետական հուշարձանների պահպանության ապահովումն է։ 

Այսօր «Դիլիջան» ազգային պարկում 1500 ծառ է տնկվել