Ձանետտին վիրահատվեց
01/05/2013 19:25

Ձանետտին վիրահատվեց

«Ինտերի» պաշտպան Խավիեր Ձանետտին ենթարկվել է վիրահատության: Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ վիրահատությունը հաջող է ընթացել: Այս մասին փաստել է նաև արգենտինացու բժիշկ Ֆրանկո Բեռնացցոն: 

«Մոտ ժամանակներս Ձանետտին չի կարողանա ազատ շարժվել, հետո կսկսի աշխատել ֆիզիոթերապևտի հետ: Ինչպես և նախատեսված էր, նման դեպքերում ապաքինման գործընթացը կտևի նվազագույնը 6 ամիս»,- հայտարարել է բժիշկը:

Հիշեցնենք, որ 39-ամյա արգենտինացի ֆուտբոլիստն աքիլլեսյան գարշապարի վնասվածքն ստացել է «Պալերմոյի» (0:1) հետ Իտալիայի առաջնության 34-րդ տուրի հանդիպման ընթացքում:

Ձանետտին վիրահատվեց