.jpg)
Թուրքմենստանի նախագահն ընկել է ձիուց (Տեսանյութ)
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը վայր է ընկել ձիուց: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 28-ին, սակայն իշխանությունները փորձել են թաքցնել այս մասին բոլոր տեղեկությունները: Նախագահը մասնակցել է ձիարշավի մրցումներին, սակայն եզրագծի մոտ ձին ընկել է, իսկ Բերդիմուհամեդովը հայտնվել է գետնին: Երկրի ղեկավարին մարզադաշտից շտապ օգնության մեքենայով տեղափոխել են այլ վայր: Մարզադաշտում մոտ կես ժամ կատարյալ լռություն է տիրել, ոմանք նույնիսկ լաց են եղել: Իշխանությունները լրագրողներին խնդրել են ոչինչ չհաղորդել դեպքի մասին ու ոչնչացնել բոլոր լուսանկարներն ու ձայնագրությունները:
40 րոպե անց երկրի ղեկավարը վերադարձել է մարզադաշտ: Նրան դիմավորել են բուռն ծափողջույններով: