.jpg)
Մազաթափությունը կարելի է կանգնեցնել տնային դիմակներով
Մազերի հարդարման համար օգտագործվող քիմիական միջոցները, ներկող նութերը վնասում են մազերը: Դրանք նաև մազաթափության պատճառ են դառնում: Մազաթափության դեմ պայքարում ձեզ կարող են օգնել տնային պայմաններում պատրաստված դիմակներն ու թուրմերը: Առաջարկում ենք մի քանիսը:
Յուղային տաք դիմակ
Վերցրեք մեկ ճաշի գդալ մագարիկոնի յուղ (репейное масло) ավելացրեք 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ և նույնքան էլ հնդյուղ (касторовое масло): Տաքացրեք խառնուրդը գոլորշու վրա: Քսեք մազարմատներին, այնուհետև փաթաթեք մազերը նախ պոլիէթիլենային տոպրակով, ապա սրբիչով: Թողեք մեկ ժամ ու լվացեք տաք ջրով և շամպունով:
Հավկիթով և մեղրով դիմակ
Եթե ցանկանում եք ամուր մազեր ունենալ, ապա հիշեք մեղրի օգտակարության մասին: Մեկ ճաշի գտալ մեղրին խառնեք մեկ ձվի դեղնուց, քսեք մազարմատներին և ամբողջ մազերին, փաթաթեք մազերը սրբիչով ու մեկ ժամ անց լվացեք: Օգտագործեք այս դիմակը շաբաթը մեկ անգամ:
Պղպեղով դիմակ
Պատրաստեք կարմիր պղպեղի թուրմ: Վերցնում ենք մեկ բաժակ օղի, ավելացնում ենք կարմիր պղպեղը և մեկ շաբաթ շարունակ պահում ենք մութ վայրում: Այս թուրմը մազարմատներին պետք է քսել մեկ ամիս շարունակ: Դիմակը կարգավորում է արյան շրջանառությունը և ակտիվացնում մազերի աճը:
Մանանեխի դիմակ
Մեկ ճաշի գդալ մանանեխի փոշուն ավելացնում ենք մեկ գդալ ջուր ու նույնքան ձիթապտղի յուղ: Այնուհետև ավելացնում ենք ձվի դեղնուց և մի քիչ շաքարավազ: Շաքարավազի չափաբաժնից է կախված, թե որքան այրող կլինի դիմակը: Դիմակը պետք է քսել մազարմատներին, փաթաթել սրբիչով: Եթե դիմակը շատ է այրում, ապա խորհուրդ չի տրվում թողնել 20 րոպեից ավելի:
Կոնյակով դիմակ
Մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղին ավելացնում ենք մեկ դեղնուց և թեյի գդալ կոնյակ: Դիմակը քսում ենք գլխամաշկին, գլուծխը փաթաթում ենք սրբիչով և պահում ենք մեկ ժամ: Այնուհետև լվանում տաք ջրով և շամպունով