Վնասակար սովորություններ, որոնք գիրացնում են
01/05/2013 20:27

Վնասակար սովորություններ, որոնք գիրացնում են

Պատահում է, որ ո՛չ դիետաները, ո՛չ էլ մարզումները սպասված արդյունք չեն տալիս, այդպես էլ չենք կարողանում կորցնել ավելորդ քաշը: Նման դեպքերում, հնարավոր է անհրաժեշտ է փոխել սովորությունները: Եթե ցանկանում եք նիհարել, ապա պատրաստ եղեք հրաժարվեք մի քանի սովորույթներից:

1. Սոված մնալ ողջ օրը և կուշտ սնվել ուշ երեկոյան:

Նիհարել ցանկացող մարդկանցից հաճախ կարելի է լսել նման արտահայտույուններ. «Վերջապես կուտեմ», «Ես ողջ օրվա ընթացքում ոչինչ չեմ կերել»: Այս սովորությունը վատ է ազդում առողջության վրա: Երբ ողջ օրվա ընթացքում օրգանիզմը սնունդ չի ստանում, սկսում է վերցնել սնունդը հենց այն պահին, երբ այն օրգանիզմ է մտնում: Իսկ այն ժամերին, երբ դուք սոված եք լինում օրգանիզմը վերցնում է կուտակված ճարպը, այսպես կոչված «օրգանիզմում եղած պահուստը»: Նշենք, որ օրգանիզմում կուտակված ճարպը ապահովում է օրգանիզմի առույգությունը:

2. Քնի մշտական բացակայություն:

Քնի մշտական բացակայության պատճառով ախորժակը մեծանում է: Այսպիսով օրգանիզմում արտադրում է հորմոն, որը բարձրացնում է ախորժակը, որպեսզի սննդի միջոցով վերականգնվի օրգանիզմում էներգիայի պակասը:

3. Հեռու մնացեք սթրեսից:

Յուրաքանչյուրի մարդու կյանքում եղել է գոնե մեկ վատ օր, որը փորձել է «փրկել» շոկոլադի կամ տորթի միջոցով: Զգույշ եղեք: Այն կարող է սովորույթ դառնալ ու գիրացման բերել:

4. Քիչ շարժվելը:

Երբեմն մենք նույնիսկ չենք ցանկանում վեր կենալ ու փոխել հեռուստացույցի ալիքը: Երբեմն ալարում ենք վեր կենալ նստած տեղից ու մեկ քայլ անել: Նման դեպքերում հիշեք, որ արյան վատ շրջանառությունը, վատ նյութափոխանակությունը կբերեն նրան, որ ժամանակի ընթացքում չեք էլ նկատի, թե ինչպես եք ծանրացել:

5. Բոլոր ուտելիքների հետ հաց օգտագործել:

Այս սովորությունը գալիս է մանկուց, երբ մեզ ասում էին, որ պետք է շատ ուտել՝ արագ մեծանալու, գեղեցիկ ու առողջ լինելու համար: Իսկ այժմ, երբ դուք մեծացել եք, հացի յուրաքանչյուր կտոր կավելացնի գիրանալու հավանականությունը:

6. Կասկածելի սնունդ ընդունել:

Ժամանակի սղության պատճառով, երբ հասկանում ենք, որ կարող ենք սովամահ լինել, ուտում ենք ամեն տեսակ քաղցրավենիք, ու այլ վնասակար ուտեստներ: Ու սրան գումարած խաղցր թեյ կամ սուրճ ենք խմում: Կարճ ժամանակ անց զարմանում ենք թե ինչու է հագուստը նեղացել: 

Վնասակար սովորություններ, որոնք գիրացնում են