Կապանցի 26-ամյա կինը երկրորդ անգամ ինքնասպանության փորձ է անում
01/05/2013 20:43

Կապանցի 26-ամյա կինը երկրորդ անգամ ինքնասպանության փորձ է անում

Կապանի 26-ամյա բնակչուհի Աննա Բ.-ն ինքնասպանության փորձ է կատարել, նա ընդունել է 12 հաբ դիմեդրոլ և անգիտակից վիճակում ընդունվել Կապանի բժշկական կենտրոն:

Աննային բուժող բժիշկ Անուշավան Կարապետյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նա այժմ ապաքինվում է և երկու օրից դուրս կգրվի:

«Ընդունելու ժամանակ նա անգիտակից էր, արյան ճնշումը շատ ցածր, սակայն հիմա իրեն ավելի լավ է զգում, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Ա. Կարապետյանը: Նրա խոսքով` կնոջը այժմ խնամում է  մայրը:

Հարցին` արդյոք ունի՞ ամուսին, բժիշկը նշեց, որ իր իմանալով` ամուսին ունի, սակայն չի տեսել, որ նա Աննայի մոտ տեսակցության գա:

Կնոջ ձեռքին եղել են վնասվածքներ, և նա պատմել է, որ օրեր առաջ փորձել է  երակները կտրել:

Բժշկի խոսքով` երեկ Աննային զննել է հոգեբույժը, ով հայտնել է, որ նա հոգեկան խանգարումներ չունի:  

Աննան ունի երկու անչափահաս երեխա, մեկը սովորում է 2-րդ դասարանում, մյուսը 3 տարեկան է: 

Կապանցի 26-ամյա կինը երկրորդ անգամ ինքնասպանության փորձ է անում