Րաֆֆի Հովհաննիսյան. Անդրանիկի որդի Տարոնը չի լինելու Երևանի քաղաքապետ
01/05/2013 15:55

Րաֆֆի Հովհաննիսյան. Անդրանիկի որդի Տարոնը չի լինելու Երևանի քաղաքապետ

«Ոչ մեկը 40 տոկոս չի վերցնում: Դուք բոլորդ՝ Դաշնակցություն, ՀԱԿ, ԲՀԿ, ՀՀԿ, ՕԵԿ, Առաքելություն և Երևանի բնակիչ, եթե ուզում եք կեղծիքից դուրս գալ, ապա մայիսի 5-ից հետո ունենալու եք նոր վիճակ և այդ նոր վիճակն առանց «Բարև Երևան» դաշինքի չի լուծվելու»,-Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգհություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` կոչ անելով բոլոր քաղաքական ուժերին համախմբել և միասին գործել:

Նա նշեց, որ ապրիլի 9-ի երդումից հետո իրենց ոչինչ հետ չի պահելու. «Մենք մեր երդմամբ ասացինք, որ չենք նահանջելու, չենք ընկրկելու, չենք վաճառվելու և դրա համար ում ուզում է Երևանի բնակիչը՝ թող ընտրի, պատասխանատվությունը բոլորիս վզին է»:

Մայիսի 5-ին, Ր. Հովհաննիսյանի խոսքով, Երևանն ունենալու է նոր քաղաքապետ և նոր քաղաքապետարան. «Մայիսի 5-ից հետո Անդրանիկի որդի Տարոնը չի լինելու Երևանի քաղաքապետ»:

Րաֆֆի Հովհաննիսյան. Անդրանիկի որդի Տարոնը չի լինելու Երևանի քաղաքապետ