Ռոնալդու. «Ես չեմ ցանկանում քննարկել Մոուրինյոյի ապագայի հարցը»
01/05/2013 20:04

Ռոնալդու. «Ես չեմ ցանկանում քննարկել Մոուրինյոյի ապագայի հարցը»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ իրեն ամենևին չի անհանգստացնում թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ապագան: Պորտուգալացին ընդգծել է, որ մտածում է միայն ակումբի և իր սեփական ապագայի մասին: Այս մասին տեղեկացնում է sport.es-ը:

«Ես չեմ ցանկանում քննարկել Մոուրինյոյի ապագան: Դա ինձ չի անհանգստացնում: Ես մտածում եմ միայն ակումբի և իմ ապագայի մասին: Գլխավոր մարզչի շուրջ ստեղծված խոսակցություններն ինձ ամենևին չեն հուզում:

Միևնույն ժամանակ չեմ մտածում նաև նոր պայմանագրի մասին: Համաձայն գործող պայմանագրի` ես դեռ 2 տարի ունեմ: Ուզում եմ հաղթել բոլոր այն թիմերում, որոնցում հանդես եմ գալիս: Այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս»,- հայտարարել է Ռոնալդուն:

Ռոնալդու. «Ես չեմ ցանկանում քննարկել Մոուրինյոյի ապագայի հարցը»