Տաթև-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. Կա 6 զոհ և 3 տուժած
01/05/2013 19:42

Տաթև-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. Կա 6 զոհ և 3 տուժած

Մայիսի 1-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Տաթև-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան տուժածներ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ 2410» մակնիշի 62 ՏԼ 928 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել դեպի մոտակա ձորում կառուցված հանգստի տաղավարում հանգստացող մարդկանց վրա:

Ըստ նախնական տվյալների՝  կա 6 զոհ և 3 տուժած:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: 

Տաթև-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. Կա 6 զոհ և 3 տուժած