Տաթև-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. Ճշտվել է 2 զոհերի ինքնությունը
01/05/2013 20:08

Տաթև-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. Ճշտվել է 2 զոհերի ինքնությունը

Մայիսի 1-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Տաթև-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ 2410» մակնիշի 62 ՏԼ 928 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել դեպի մոտակա ձորում կառուցված հանգստի տաղավարում հանգստացող մարդկանց վրա:

Ըստ նախնական տվյալների՝ կա 6 զոհ և 3 տուժած:

Ճշտվել է երկու զոհերի ինքնությունը՝ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Հայկ Մարտիկյան (40 տ.) և Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ Վրույր Ղազարյան (37 տ.):

 

Տաթև-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. Ճշտվել է 2 զոհերի ինքնությունը