Զ. Փոստանջյան. Ոչ ոք չի գալու մեզ համար ազգային պետություն ստեղծի
01/05/2013 12:08

Զ. Փոստանջյան. Ոչ ոք չի գալու մեզ համար ազգային պետություն ստեղծի

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում մի զեկույց կար Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Ես իմ անհամաձայնությունն էի հայտնել ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցին՝ նշելով, որ ընտրությունները կեղծված են եղել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Մայիսից Հայաստանը նախագահելու է Եվրախորհրդում, և այդ վեց ամսվա ընթացքում մենք անելիքներ ունենք Հայաստանի ներկա իրավիճակի հետ կապված»,- ասաց Զ. Փոստանջյանը։

Շարունակելով խոսքը` Զ. Փոստանջյանն ասաց, որ ՀՀ ներքին կյանքը շատ տեսանելի է Եվրոպայի համար և բոլորը շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում։

«Մենք ինքներս պետք է բուժենք մեզ, գտնենք մեր մեջ այդ ուժը և լուծենք մեր բոլոր խնդիրները։ Ոչ ոք չի գալու մեզ համար ազգային պետություն ստեղծի: Մենք պիտի հասկանանք, որ անհրաժեշտ է ունենալ ժողովրդավարական համակարգ»,- ասաց պատգամավորը:

 

Զ. Փոստանջյան. Ոչ ոք չի գալու մեզ համար ազգային պետություն ստեղծի