.jpg)
««Բարև, Երևանը» մրցավազքի է դուրս եկել «դոպինգ» օգտագործած ՀՀԿ-ի հետ»
«Բարև, Երևան» դաշինքը մրցավազքի է դուրս եկել մի քաղաքական ուժի հետ, որը «դոպինգ» է օգտագործել: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` հավելելով, թե Ավագանու ընտրություններում իրենց մրցակիցը միայն ՀՀԿ-ն է:
«Այս կուսակցությունը երկար տարիներ զբաղվել է միայն երկիրը սասանելով, նա պետք է հեռանա»,- ասաց պատգամավորը:
Պատասխանելով հարցին, թե ընտրություններում իրենց դաշինքը կկարողանա՞ հավաքել այնքան ձայն, որքան հավաքեց նախագահական ընտրությունների ժամանակ, Զ. Փոստանջյանը հիշեցրեց, որ «Բարև, Երևան» դաշինքը վերկուսակցական է, որում տեղ են գտել երևանցիներ, ովքեր իրենց ավանդն են ներդրել հասարակության կայացման գործում։