2Pac-ի մորաքույրն ԱՄՆ-ի ԴՀՎ-ի կողմից որոնվող առաջին կին ահաբեկիչն է
03/05/2013 20:13

2Pac-ի մորաքույրն ԱՄՆ-ի ԴՀՎ-ի կողմից որոնվող առաջին կին ահաբեկիչն է

ԱՄՆ-ի Դաշնային Հետաքննությունների Վարչությունն առաջին անգամ աշխարհի ամենահետախուզվող ահաբեկիչների ցանկում է ներառել կնոջ: Այս մասին գրում է emedia.am-ը՝ հղում անելով ԴՀՎ-ի պաշտոնական կայքը, Ջոան Չեզիմարդը, ով առավել հայտնի է Ասսաթա Շաքուր անվամբ, ոչ միայն առաջին կինն է ահաբեկիչների ցանկում, այլև միայն երկրորդ ԱՄՆ քաղաքացին, որ արժանացել է նման «պատվի»:

Տարբեր ահաբեկչական գործողությունների մասնակցության համար Ասսաթան դատապարտվել էր 33 տարվա ազատազրկման, սակայն նրան իր բանտարկության 6-րդ տարում հաջողվել է փախուստի դիմել քրեակատարողական հիմնարկից: Որոշ տվյալների համաձայն` նա այժմ քաղաքական ապաստան է ստացել Կուբայում:

Ասսաթա Շաքուրը 65 տարեկան է: Ծնվել է 1947 թվականին Նյու Յորքում: Նա եղել է «Սև հովազներ» ծայրահեղական, զինյալ խմբավորման անդամ, որի փակումից հետո միացել է «Ազատության սև բանակին»: 70-ականների վերջում «Ազատության սև բանակ»-ը նույնպես կազմալուծվել է: Ի դեպ, Ասսաթա Շաքուրն աշխարհահռչակ 2Pac Շաքուրի մորաքույրն է:  

2Pac-ի մորաքույրն ԱՄՆ-ի ԴՀՎ-ի կողմից որոնվող առաջին կին ահաբեկիչն է