«Համախմբումը չի լինում, քանի որ յուրաքանչյուրն ուզում է իշխանություն լինել»
03/05/2013 12:05

«Համախմբումը չի լինում, քանի որ յուրաքանչյուրն ուզում է իշխանություն լինել»

Եթե վերահսկվի ընտրությունների ողջ ընթացքը, ապա իշխանությունը չի կազմի մեծամասնություն: Ճեպազրույցնների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա միևնույն ժամանակ կարծում է, որ մնացյալ ոչ իշխանական ուժերը ևս չեն կարող ստանալ հիսուն տոկոսից ավելի, հետևաբար, Ա. Ռուստամյանի խոսքով, շահեկան է գոնե հետընտրական դաշինք կազմելը:

«Նախընտրական դաշինքը չստացվեց, իսկ հետընտրական դաշինքի վերաբերյալ քաղաքական ուժերի կողմից կցկտուր հայտարարություններ են արվում, դեռ պարզ չէ՝ ինչ կլինի»,- ասաց Ա. Ռուստամյանը:

Խմբակցության ղեկավարը նշեց, որ մարդիկ պահանջում են՝ քաղաքական ուժերը համախմվեն. «Համախմբումը չի ստացվում, քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ցանկանում իշխանություն լինել»:

 

«Համախմբումը չի լինում, քանի որ յուրաքանչյուրն ուզում է իշխանություն լինել»