Ադրբեջանցի փոխգնդապետը ինքնասպանությա՞ն է դիմել
03/05/2013 20:45

Ադրբեջանցի փոխգնդապետը ինքնասպանությա՞ն է դիմել

Ադրբեջանցի փոխգնդապետի դին գտել են փողոցում՝ երակները կտրված վիճակում: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ` ավելի վաղ, ադրբեջանական բանակի փոխգնդապետ Մեհման Մուսաևի ընտանիքի անդամները ոստիկանություն էիn դիմել և հաղորդել սպայի անհետացման մասին:

Վերջինիս դին ուղարկվել է փորձաքննության: Նախնական գնահատականներով` սպան ինքնասպանություն է գործել, սակայն չի բացառվում նաև սպանության վարկածը:
 

Ադրբեջանցի փոխգնդապետը ինքնասպանությա՞ն է դիմել