«Daily Mail». Ի՞նչն ենք մենք ամենաշատն ատում մեր գործընկերների մեջ
03/05/2013 21:18

«Daily Mail». Ի՞նչն ենք մենք ամենաշատն ատում մեր գործընկերների մեջ

Ի՞նչն ենք մենք ամենաշատն ատում մեր գործընկերների մեջ: Նման հարցադրմամբ է հանդես եկել «Daily Mail» պարբերականը:

Մեծ Բրիտանիայի գրասենյակային աշխատողների շրջանում սոցհարցում է անցկացվել, որի նպատակն է եղել պարզել, թե որոնք են գործընկերների ամենանյարդայնացնող սովորությունները:

«Institute of Leadership & Management» ընկերության անցկացրած սոցհարցմանը մասնակցել է 2 հազարից ավելի մենեջեր, ինչի արդյունքում պարզվել է, որ գործընկերների ամենատհաճ սովորությունների շարքում են՝

• Նրանք քեզ էլեկտրոնային նամակ են ուղղարկում, չնայած այն հանգամանքին, որ նրանք նստած են Ձեր դիմաց:
• Ուտելուց հետո ափսեն թողնում են սեղանի վրա:
• Նրանց հեռախոսի ձայնը շատ բարձր է:
• Աշխատանքից և հանդիպումերից ուշանում են:
• Անընդհատ ծխում են:
• Աշխատանքի են գալիս հիվանդ ժամանակ, երբ նրանք պետք է տանը մնան:
• Նրանք բամբասում են աշխատակիցների վերաբերյալ:
• Բացեիբաց քննարկում են գաղտնի աշխատանքային հարցեր:
• Նրանք իրենց հետ երեխաներին բերում են գրասենյակ:
• Աշխատողներին նաև նյարդայնացնում է այն հանգամանքը, որ իրենց ղեկավարները երբեք սուրճ կամ թեյ չեն գնում նրանց համար:
• Գործընկերներն անընդհատ օգտագործում են հետևյալ արտահայտությունները` «ոչ ստանդարտ մտածելակերպ», «առաջ շարժվել» և «եկե՛ք խոսենք»:

«Daily Mail». Ի՞նչն ենք մենք ամենաշատն ատում մեր գործընկերների մեջ