.jpg)
Դեվիդ Բեքհեմի անցած ուղին. Ֆոտոշարք
1.Դեվիդ Ռոբերտ Բեքհեմը ծնվել է 1975 թ.-ի մայիսի 2-ին: Մանկուց Բեքհեմը երկրպագել է «Մանչեսթեր Յունայթեդին» ու առաջին իսկ հարմար առիթի դեպքում սկսել է զբաղվել ֆուտբոլով: Դեվիդ Բեքհեմի մանկական տարիների կուռքը Բրայան Ռոբսոնն էր, հետագայում Բեքհեմը պատմել է, որ Ռոբսոնի 7 համարով մարզաշապիկը նրա երկար տարիների երազանքն էր:

2.1991թ.-ից Բեքհեմը սկսում է հանդես գալ «Մանչեսթերի» երիտասարդական կազմում:

3. 1998 թ.-ի աշխարհի առաջնության Կոլումբիա-Անգլիա խաղի ժամանակ Բեքհեմի դառնում է գոլի հեղինակ:

4. 1998 թ.-ին Արգենտինայի դեմ ազգային հավաքականի կազմում խաղալիս՝ Բեքհեմը ստանում է իր առաջին կարմիր քարտը:

5. 1998թ. Դեվիդի և Վիկտորիայի նշանադրությունը:

6. Բեքհեմը կարելի է ասել, դառնում է գովազդների արքա:

7. 2001թ.-ին Հունաստան-Անգլիա խաղում Բեքհեմի գոլը Անգլիային ուղարկում է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:

8. 2003թ.-ին Բեքհեմը «Մանչեստերից» տեղափոխվում է Մադրիդի Ռեալ:

9. Մինչ այսօր էլ ֆուտբոլային ամենատարօրինակ տրանսֆերներից մեկը շարունակում է մնալ Բեքհեմի տեղափոխումն ամերիկյան «Los Angeles Galaxy»:

10. Բեքհեմն իր կարիերայի ընթացքում հասցնում է կրել նաև «Միլանի» մարզաշապիկը:

11. Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն գրեթե չի հրավիրում Բեքհեմին Անգլիայի ազգային հավաքական.

2013թ.-ի առաջին ամիսներին Դեվիդ Բեքհեմը պայմանագիր է կնքում ֆրանսիական Պարի Սեն Ժերմենի հետ: Այստեղ ստացած իր աշխատավարձը նա խոստանում է նվիրել բարեգործությանը: