Որ դեպքերում է նիհարելը հակացուցված
03/05/2013 21:13

Որ դեպքերում է նիհարելը հակացուցված

Նիհարելը ոչ բոլորին է օգտակար: Կներկայացնենք իրավիճակներ, որոնց դեպքում նիհարելը հակացուցված է:

Եթե կինը մոտ ապագայում պլանավորում է երեխա ունենալ, ապա նրան արգելվում է նիհարելը: Քաշի կտրուկ անկումը կարող է առողջական խնդիրներ առաջացնել ու ոչ բարենպաստ լինել հղիության համար:

Եթե կինն արդեն հղի է, ապա նիհարելը խստիվ արգելվում է: Մայրանալ պատրաստվող կինը պետք է սնվի հավասարակշռված ու լիարժեք:

Խորհուրդ չի տրվում նիհարել դեռահաս աղջիկներին, քանի որ այդ շրջանում օրգանիզմում դեռ փոփոխություներ են լինում ու կարգավորված չեն լինում կանացի հորմոնները: Այդ պատճառով, եթե դեռահասը բավարար սնունդ չստանա, ապա բացասական ազդեցություն կունենա առողջության վրա, հատկապես հորմոնալ ֆոնին, նաև կարող է անպտղություն առաջացնել:

Չի կարելի նիհարել կլիմաքսի ժամանակ, քանի որ օրգանիզմում վիտամինների և հանքանյութերի պակաս է լինում, այս դեպքում ևս կարող են առողջական խնդիրներ առաջանալ:

Քրոնիկ հիվանդությունների ժամանակ: Կտրուկ նիհարելու դեպքում հիվանդության սրացում է լինում, և օրգանիզմը հսկայական սթրեսի է ենթարկվում, իսկ որպես հետևանք օրգանիզմի վիճակը վատանում է:

Նյարդային համակարգի խախտումներ ունեցողներին: Եթե մարդ դեպրեսիաների, նևրոզների հակում ունի, ապա վիտամինների ու հանքանյութերի պակասը, ինչպես նաև՝ սովածության զգացողությունը կարող են հասցնել նյարդային պոռթկման:

Արգելվում է նիհարել այն մարդկանց, ում քաշը նորմայի սահմաններում, կամ դրանից ցածր է: Եթե մարդու քաշը նորմայի սահմաններում է, սակայն նիհարում է դիետաների միջոցով, ապա շատ շուտով ստամոքս-աղիքային խնդիրներ կառաջանան, մաշկը գունատ կդառնա և մազերը կթափվեն: Եվ սա լավագույն դեպքում:

Որ դեպքերում է նիհարելը հակացուցված