.jpg)
Ազատ մամուլը պետք է մեզ այնքան, որքան մենք պետք ենք նրան
«The Globe and Mail» պարբերականը տպագրել է Անիե Գեյմի (ANNIE GAME)` «Աշխարհի մի շարք երկրներում մամուլի ազատության հարցը մնում է երազանք» վերնագրով հոդվածը:
«Անցյալ տարի առավել մահաբեր տարի էր ԶԼՄ-ների համար. իր աշխատանքն իրականացնելիս առնվազն 70 լրագրող սպանվել է: Աշխարհով մեկ շատ խմբեր իրենց ուշադրության կենտրոնում են պահում մամուլի ազատության ոտնահարման դեպքերը: Այս աշխատանքը ռիսկերով լի է ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական առումով:
Արդյունքում համաշխարհային պատկերը խառն է ստացվում: Լավ նորություն էլ կա: Թվային լրագրության ավելի հեշտ և արագ է դարձնում նորություններ և տեղեկատվություն տարածելու համար. կարող է կոռուպցիան և բռնակալներին տապալելու բացահայտման փորձեր ավելանան:
Վատ նորությունն այն է, որ աշխարհի շատ երկրներում ազատ մամուլը մնում է երազանք: Որոշ դեպքերում ԶԼՄ-ների հանդեպ չարաշահումները հանգեցնում են մամուլի ազատության ավելի ընդհանրական սահմանափակումների:
Իրականությունն այն է, որ մամուլի ազատության մի բան չէ, որ կարելի է հիմնադրել մեկ անգամ և թողնել, որ ինքն իր մասին հոգ տանի: Ազատ մամուլն իր թշնամիներից պաշտպանվելու համար կարիք ունի շարունակական մոնիտորինգի և աջակցության:
Այնպես որ, Մամուլի ազատության համաշխարհային օրն արտացոլում է այն, թե որքան թանկ է մամուլի ազատությունը: Քանի որ ազատ մամուլը պետք է մեզ այնքան, որքան մենք պետք ենք նրան»,- նշում է հոդվածագիրը: