ՕԵԿ. Ժողովրդի հետ հանդիպումներում համոզվեցինք, որ մեծ պոտենցիալ ունենք
03/05/2013 12:33

ՕԵԿ. Ժողովրդի հետ հանդիպումներում համոզվեցինք, որ մեծ պոտենցիալ ունենք

«Օրինաց երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում պայքարում է հաղթանակի համար: Այս մասին ճեպազրույցների ժամանակ ասաց կուսակցության խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

«Մենք ունենք մրցակցային թեկնածու, ի դեմս Արմեն Երիցյանի, և ժողովրդի հետ հանդիպումներում եկել ենք այն համոզման, որ մենք մեծ պոտենցիալ ունենք»,- ասաց Հ. Մարգարյանը:

Ինչ վերաբերում է ընտրության արդյունքների կանխատեսումներին, ապա պատգամավորն ասաց, որ ժողովուրդն է որոշում և որևէ կանխատեսում չի կարող անել:

Նկատենք, որ խմբակցության ճեպազրույցը սկսվեց մոտ տասը րոպե ուշացումով և տևեց ընդամնեը չորս րոպե:

ՕԵԿ. Ժողովրդի հետ հանդիպումներում համոզվեցինք, որ մեծ պոտենցիալ ունենք