«Մամուլի գիշատիչների» ցուցակում են Ալիևն ու Նախիջևանի շրջանի ղեկավարը
03/05/2013 13:01

«Մամուլի գիշատիչների» ցուցակում են Ալիևն ու Նախիջևանի շրջանի ղեկավարը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտում է լրագրողների նկատմամբ բռնության դեպքերն ու նշում, որ 2012թ.-ի ընթացքում սպանվել է 27 լրագրող: Նրանց մեծամասնությունը մահացել է պատերազմական թեժ կետերում, օրինակ` Սիրիայում: 

Մամուլի ազատության համաշխարհային օրվան` մայիսի 3-ին ընդառաջ, կազմակերպությունը թարմացրել է իր` «Մամուլի գիշատիչները» ցուցակը, որում տեղ են գտնում մարդիկ, ովքեր աչքի են ընկել մամուլի ու ազատ խոսքի սահմանափակումներով:

Այսպիսով, ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ ադրբեջանական ծառայությունը, գիշատիչների ցուցակում այս տարի ևս տեղ է գտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ընդ որում, այս տարի Ադրբեջանն աշխարհի այն 6 երկրներից մեկն է, որոնց միանգամից երկու ներկայացուցիչ է տեղ գտել «գիշատիչների ցուցակում»:

Ադրբեջանի երկրորդ «գիշատիչը» Նախիջևանի շրջանի ղեկավար Վասիֆ Թալիբովն է: Զեկույցում Թալիբովի մասին ասվում է.

«Այս անձնավորությունը Նախիջևանը վերածել է սահմանափակումների մի կղզյակի, որոնք սկսվելով այստեղ, հետագայում` Ալիևի թեթև ձեռքով, տարածվում են ամբողջ երկրում»:
 

«Մամուլի գիշատիչների» ցուցակում են Ալիևն ու Նախիջևանի շրջանի ղեկավարը