Իրանում ավտոբուսը բախվել է բեռնատարին. Զոհվել է 17 մարդ
03/05/2013 20:54

Իրանում ավտոբուսը բախվել է բեռնատարին. Զոհվել է 17 մարդ

Իրանի Խուզիստան նահանգում իրար են բախվել մարդատար ավտոբուսը և բեռնատար ավտոմեքենան, որի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ հղում անելով իշխանություններին:

Նշվում է, որ ավտոբուսը բախումից հետո այրվել է:

«13 հոգին մահացել է տեղում, իսկ չորսը՝ ստացված այրվածքներից՝ հիվանդանոցում»,- հայտնել է իշխանությունների ներկայացուցիչը:

Գործակալության տվյալներով՝ Իրանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացության ցուցանիշն ամենաբարձրն է աշխարհում: Իրանում ՃՏՊ-ներից տարեկան զոհվում է 20 հազար մարդ:
 

Իրանում ավտոբուսը բախվել է բեռնատարին. Զոհվել է 17 մարդ