.jpg)
03/05/2013 15:23
Կարեն Մովսիսյանը 6 հնարավորից վաստակել է 5 միավոր
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը (Հայաստան) Իսպանիայի Մայորկա կղզում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել է 5 միավոր և հինգ այլ շախմատիստների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) առաջատարներից հետ է մնում կես միավորով: