.jpg)
Ճակատի կնճիռներից ազատվելու հեշտ եղանակ
Հատկապես զգացմունքային կանայք գիտեն, որ կնճիռները հաճախ առաջանում են անկախ տարիքից, երբեմն էլ շատ վաղ տարիքում: Ի՞նչ անել:
Բացի դիմակներից, մերսումներից ու բոտեքսից կա մեկ այլ՝ ոչ պակաս արդյունավետ տարբերակ:
Եվ այսպես, լավ լվացեք դեմքը: Վերցրեք որևէ հարթ մակերևույթ ունեցող թուղթ, օրինակ, կալկա: Թղթին մի կողմից սնուցող կրեմ քսեք:
Թուլացրեք ճակատի մկաններն ու թուղթը կպցրեք ճակատին: Եթե այն կպած չմնա, կարող եք կապել ժապավենով: Սկզբում այս գործողությունը կարելի է կատարել 15 րոպե, բայց հետո քիչ-քիչ պետք է ավելացնել ժամանակը՝ հասցնելով մինչև 30 րոպեի: