.jpg)
Մոուրինյո. «Ես դեռ ոչինչ չեմ որոշել»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կրկին անդրադարձել է այն թեմային, որ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է Մադրիդն ու տեղափոխվելու է Անգլիա: Ինչպես երևում է, պորտուգալացի մասնագետին սկսել են բարկացնել նմանատիպ լուրերը, քանի որ նա պնդում է, որ ոչ մի որոշում դեռ չի կայացրել: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Մրցաշրջանն ավարտին հասցնելու համար դեռ հանդիպումներ կան Պրիմերայում, ինչպես նաև պետք է հանդես գանք Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում: Ես լուրջ եմ մոտենում իմ կատարած աշխատանքին և ցուցաբերում եմ պրոֆեսիոնալ մոտեցում: Չեմ զգում ոչ մի ճնշում, և կարիք չկա քննարկելու` կհեռանա՞մ Մադրիդից, թե՞ ոչ: Ես դեռ ոչ մի որոշում չեմ կայացրել: Այդ մասին առաջինը կիմանան կինս ու երեխաներս:
Իհարկե, Իսպանիայի առաջնության փոխչեմպիոնեի կոչումը մեր գլխավոր նպատակը չէր, բայց երբ հասկացանք, որ այլևս չենք կարող պայքարել առաջին տեղի համար, միանգամից ասացինք, որ 2-րդ տեղը շատ ավելի լավ է, քան 3-րդը: Եվ մենք պայքարում ենք այդ տեղում մնալու համար:
Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ապա 3 անգամ հայտնվել ենք կիսաեզրափակչում: Բնականաբար, արդյունքը գոհացուցիչ չէ, սակայն դրան հասնելն էլ հեշտ չէր: Պետք չէ մոռանալ այդ մասին: Վերջին 18 մարզիչների գլխավորությամբ «Ռեալը» 5 անգամ է դուրս եկել հեղինակավոր այս մրցաշարի կիսաեզրափակիչ, որից 3-ը` իմ ղեկավարությամբ»,- հայտարարել է «Յուրահատուկը»: