.jpg)
Զուրաբյանին ու Օսկանյանին գաղտնալսելու գործով ՀՔԾ-ն դիմել է Google-ին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը փորձում է պարզել Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ձայնագրությունը ինտերնետում տեղադրած օգտատերի ինքնությունը և իրավական օգնության համար դիմել է ԱՄՆ իրավապահ մարմիններին։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրման, այն www.youtube.com ինտերնետային կայքում ներբեռնելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով Google Inc. և YouTube.LLC կազմակերպություններից համապատասխան օգտատերերի գրանցման վերաբերյալ տվյալներ ստանալու ուղղությամբ քննչական գործողություններ կատարելու մասին՝ ՀՀ գլխավոր դատախազության միջոցով միջնորդություն է ուղարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմիններին:
Միջնորդության կատարման արդյունքները դեռևս չեն ստացվել, իսկ մինչ այս պահը կատարված քննչական և օպերատիվ հետախուզական գործողություններով հնարավոր չի եղել պարզել հանցագործությունը կատարած անձին: