«Ռեալն» արդեն կողմնորոշվել է
03/05/2013 20:17

«Ռեալն» արդեն կողմնորոշվել է

«Ռեալի» ղեկավարությունը կողմնորոշվել է այն ֆուտբոլիստների ցուցակի հարցում, որոնցից ակումբը պատրաստվում է բաժանվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին հաղորդում է «Marca»-ն: Այդ ցուցակում են հայտնվել դարպասապահ Անտոնիո Ադանը, պաշտպաններ Ֆաբիու Կոենտրաուն ու Պեպեն, կիսապաշտպաններ Անխել դի Մարիան ու Կական, ինչպես նաև հարձակվող Գոնսալո Իգուաինը: «Արքայական ակումբի» ղեկավարությունը հույս ունի, որ այս ֆուտբոլիստների վաճառքից, ընդհանուր առմամբ, կստանա 105 մլն եվրո:

«Ռեալն» արդեն կողմնորոշվել է