.jpg)
Իսպանիայում բժիշկները բողոքում են առողջապահական բարեփոխումների դեմ
Իսպանիայում բժիշկները «գլխատել են» իսպանական բժշկությունը: Այս մասին հաղորդում է արտասահմանյան լրատվամիջոցները:
Այդ նպատակով նրանք ֆլեշմոբ են կազմակերպել՝ «Մահապատիժ պետական բժշկությանը» անվանումով:
Ակցիայի անցկացման վայրը պատահական չի ընտրվել: Այն տեղի է ունեցել Պրադո թանգարանային հրապարակում, որտեղ պահվում է Գոյայի հայտնի կտավը, որում պատկերված է Նապոլեոնի կողմից խաղաղ բնակիչների մահապատիժը:
Մադրիդցի բժիշկները արդեն մի քանի ամիս է՝ բողոքում են առողջապահական բարեփոխումների դեմ, որը նախատեսում է խոշոր պետական հիվանդանոցների մասնավորեցում: