06/05/2013 11:25
«Բարև Երևանը» կպահանջի վերահաշվարկ. Սաֆարյանի որակումը` անազատ ընտրություն
«Երեկ ունեցանք ոչ թե ընտրություն, այլ խայտառակ, ավանդույթի համաձայն` քվեի վաճառք, ընտրողի ուղղորդում, իսկ վերջում` «տոկոսի խփում»: Դա ընտրություն չէր, քանի որ ընտրողի կամքը ձևավորվում է առանց ճնշումների և գայթակղությունների, իսկ նախօրեին նման բան տեղի չունեցավ»,- Aysor.am-ի հետ զրույցում, գնահատելով նախօրեին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունները, նման կարծիք հայտնեց «Բարև Երևան» դաշինքի ցուցակում չորրորդ տեղը զբաղեցնող Ստյոպա Սաֆարյանը:
Երեկվա ընտրությունը, Ս. Սաֆարյանի գնահատմամբ, անազնիվ եղանակով քվեների ամփոփում էր. «Անազատ ընտրություն»:
Իսկ այդ ամենը Ս. Սաֆարյանը վերագրում է ՀՀԿ-ին և ԲՀԿ-ին. «Տեղամասից դուրս ԲՀԿ-ն որոշ առումներով կրկնում էր ՀՀԿ-ին: ԲՀԿ- ն ձայն բերելու մեթոդով գործում էր ՀՀԿ-ի դաշտում, սակայն ապօրինության դաշտում ՀՀԿ-ն անգերազանցելի է»:
Ինչ վերաբերում է վերահաշվարկին, ապա Ս. Սաֆարյանը նկատեց, որ դեռ հայտնի չէ` կոնկրետ որ ընտրատեղամասերում վերահաշվարկ կարվի, սակայն նա վստահ է` «Բարև Երևանը» կպահանջի վերահաշվարկ:
Իրենց հետագա գործողությունների հետ կապված Ս. Սաֆարյանը դժվբարացավ որևէ բան ասել` նկատելով, որ այսօր կքննարկեն, պարզ կլինի: