ՀԱԿ-ը վերահաշվարկ է պահանջել. Արդյուքնում` 5 ձայն ավելացել է ՀՀԿ-ի օգտին
07/05/2013 12:47

ՀԱԿ-ը վերահաշվարկ է պահանջել. Արդյուքնում` 5 ձայն ավելացել է ՀՀԿ-ի օգտին

Ավանի թիվ 1 ընտրատարածքում այս պահին ընթանում է  Երևանի ավագանու ընտրությունների քվեների վերահաշվարկը:

Aysor.am
-ի աղբյուրը փոխանցում է, որ դեռևս շարունակվող վերահաշվարկի արդյունքները զարմացրել են բոլորին. չնայած, որ   դիմում ԿԸՀ ներկայացրել էր ՀԱԿ-ն ու այս ընտրատարածքում վերահաշվարկը տեղի է ունենում հենց Կոնգրեսի պահանջով, այս պահի դրությամբ 5-ով ավելացել են միայն Հայաստանի Հանրապետական կուսկացության օգտին տրված քվեները:

Նշենք, որ ընտրատարածքում քվեների վերահաշվարկը դեռևս շարունակվում է:

Նախորդող հրապարակում` Արաբկիրում և Ավանում ՀԱԿ-ի պահանջով վերահաշվարկ է կատարվում
 

ՀԱԿ-ը վերահաշվարկ է պահանջել. Արդյուքնում` 5 ձայն ավելացել է ՀՀԿ-ի օգտին