Արթուր Ալեքսանյանը գլխավորում է վարկանշային սանդղակը
07/05/2013 20:10

Արթուր Ալեքսանյանը գլխավորում է վարկանշային սանդղակը

FILA-ի հրապարակած հունահռոմեական ոճի ըմբիշների պաշտոնական վարկանշային աղյուսակում 96 կգ քաշային կարգում առաջատարը Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն է:

Այդ աղյուսակում Հայաստանը ունի 2 ներկայացուցիչ. երկրորդը 84 կգ քաշային Արթուր Շահինյանն է, ով Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր է: Նա զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նշենք, որ վարկանշային աղյուսակը կազմվել է Լոնդոնի օլիմպիական խաղերից հետո անցկացված մրցումների արդյունքների հիման վրա:

Արթուր Ալեքսանյանը գլխավորում է վարկանշային սանդղակը