.jpg)
ԱԺ պատգամավոր. Ազգաբնակչությունն ընտրում է քաղաքապետ-մենեջեր
ՀՀԿ-ն ավելի մեծ հեղինակություն է վայելում հասարակության շրջանում, քան` մնացած քաղաքական ուժերը։ ՀՀԿ-ն հաստատեց իր հաղթանակը: Լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով մայիսի 5-ին կայացած Ավագանու ընտրությունների արդյունքները, ասա ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:
«Բայց սա պատերազմ չէ: Ընդամենը փաստվեց, որ ՀՀԿ-ն ավելի մեծ հեղինակություն է վայելում, քան` մնացած քաղաքական ուժերը»,-ասաց Բադեյանը:
Երևանի ազգաբնակչությունը, պատգամավորի խոսքով, ընտրում է քաղաքապետ-մենեջեր, իսկ այս դեպքում, ըստ նրա, պայմանավորված է Տարոն Մարգարյանի անձով. «Ազգաբնակչությունն ավելի խելոք է, քան կարծում են որոշ քաղաքական ուժեր»:
Ասուլիսի մյուս բանախոս ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Մանվել Բադեյանին առաջարկեց շրջայց կատարել ՀՀԿ-ի ամենից բարձր ձայն հավաքած տարածքներով, որպեսզի տեսնի, թե որտեղ ինչ վիճակ է։
«Դրանից հետո կեզրակացնենք, ի՞նչ է այդքան հիմար է մեր ժողովուրդը, որ այս ծանր վիճակից հետո գնում և ուզում է իշխանությանը վերարտադրել»,- եզրակացրեց նա։