Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ
07/05/2013 10:38

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արևելյան թեմ` հրավերով թեմակալ առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և թեմական խորհրդի: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմական-վարչական կառույցների ներկայացուցիչների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ