.jpg)
ԲՀԿ-ն կոալիցիայում չի լինի, բայց պատրաստ են համագործակցել
«ՀՀԿ ԳՄ նիստում այսօր քննարկվել է միայն կառավարության նոր կազմը»,- լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Մարզպետների և փոխմարզպետների թափուր հաստիքի հարցը, նրա խոսքով, չի քննարկվել:
Չի քննարկվել նաև Ֆինանսների սուպերնախարարության ստեղծման հարցը, որի մասին լուրերն ավելի վաղ շրջանառվում էին մամուլում:
Հարցին, թե իրենք պատրաստ են համագործակցել ԲՀԿ-ի հետ, Է. Շարմազանովն ասաց, որ իրենք պատրաստ են համագործակցել ՀԱԿ-ից սկսած բոլոր քաղաքական ուժերի հետ, սակայն կոալիցիայում ԲՀԿ-ն չի լինի, իսկ համագործակցության պատրաստ են:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ժողովուրդը դժգոհ էր և' վարչապետից, և' կառավարությունից, և արդյո՞ք նրանց վերանշանակումը նշանակում է, որ իշխանությունը ականջալուր չէ ժողովրդին, Է. Շարմազանովը պատասխանեց, որ ընտրում է ժողովուրդը, քանի որ 2 տարվա ընթաքցում տեղի ունեցավ 4 ընտրություն և բոլոր ընտրություններում առաջատար էր ՀՀԿ-ն: