.jpg)
Կառավարության նորացված կազմը
ՀՀԿ գործադիր մարմնի, այնուհետև խորհրդի նիստերից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք կատարվել էին կառավարության կազմում:
«Միաձայն որոշմամբ՝ առաջարկվեց կառավարության կառուցվածքային փոփոխություն իրականացնել և կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնին վերագրել նաև նախարարի ֆունկցիա։ Միանձնյա որոշեցինք այդ պաշտոնում առաջարկել ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին»,- ասաց նա և շարունակեց ներկայացնել փոփոխված կառավարության կազմը:
Այսպես՝ Սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնում Հրաչյա Ռոստոմյանին կփոխարինի լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանը, իսկ ֆինանսների նախարարի պաշտոնում Վաչէ Գաբրիլյանին՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Տիգրան Դավթյանի փոխարեն կլինի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը:
Իսկ ահա էկոնոմիկայի այլևս նախկին նախարար Տիգրան Դավթյանը կլինի Առևտրի համաշխարհային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ։
Ներկայացնում են ՀՀ կառավարության նորացված կազմը.
Վարչապետ՝ Տիգրան Սարգսյան
Փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար՝ Արմեն Գևորգյան
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ Վաչե Գաբրիելյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Արտեմ Ասատրյան
Առողջապահության նախարար` Դերենիկ Դումանյան
Արդարադատության նախարար` Հրայր Թովմասյան
Արտաքին գործերի նախարար` Էդվարդ Նալբանդյան
Բնապահպանության նախարար` Արամ Հարությունյան
Էկոնոմիկայի նախարար` Վահրամ Ավանեսյան
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար` Արմեն Մովսիսյան
Կրթության և գիտության նախարար` Արմեն Աշոտյան
Մշակույթի նախարար` Հասմիկ Պողոսյան
Պաշտպանության նախարար՝ Սեյրան Օհանյան
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար` Յուրի Վարդանյան
Սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյան
Տրանսպորտի և կապի նախարար` Գագիկ Բեգլարյան
Ֆինանսների նախարար` Դավիթ Սարգսյան