Տարածաշրջանային երկրները լայնածավալ զորավարժություններ են անցկացնում
07/05/2013 19:45

Տարածաշրջանային երկրները լայնածավալ զորավարժություններ են անցկացնում

Իրանի ԶՈւ ռազմածովային ուժերը Հորմոզի նեղուցում զորավարժություններ են անցկացնում: Այս մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:

Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերը այսօր առավոտյան բանակի գլխավոր հրամանատար, բրիգադի գեներալ Աթաոլլահ Սալեհիի մասնակցությամբ Հորմոզի նեղուցի արևելյան հատվածում զորավարժություններ են անցկացրել:

Զորավարժության ընթացքում գործարկվել է տեղական արտադրության ականների վնասազերծման (մին շեքար) ժամանակակից համակարգերը:

Գրեթե միաժամանակ Միացյալ Նահանգներն արաբական երկրների հետ համատեղ զորավարժություններ են անցկացնում Պարսից ծոցում:

Իրանական «խաբարօնլայն.իռ» կայքի հաղորդմամբ էլ՝ Թուրքիայի զինված ուժերը զորավարժություններ են անցկացնում Սիրիայի հետ սահմանին: Բացի այդ, Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը նույնպես համատեղ զորավարժություններ են անցկացնում Սաուդյան Արաբիայում:

Հավելենք, որ օրերս ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին, անդրադառնալով Պարսից ծոցում ԱՄՆ-ի կողմից հաճախակի անցկացվող զորավարժություններին, նշել է. «Այդ զորավարժությունները նման են «հազար ու մեկ գիշերվա» հեքիաթներին և երբեք չեն վերաճի պատերազմի»: 

Տարածաշրջանային երկրները լայնածավալ զորավարժություններ են անցկացնում