ԱՄՆ բանակում միայն այս տարի գրանցվել է սեռական ոտնձգության 3000 դեպք
07/05/2013 20:29

ԱՄՆ բանակում միայն այս տարի գրանցվել է սեռական ոտնձգության 3000 դեպք

ԱՄՆ տեղական օդուժի փոխգնդապետ, սեռական հանցագործությունները կանխարգելող ստորաբաժանման հրամանատար Ջեֆ Կրուսինսկին մեղադրվում է սեռական բնույթի կոպիտ արարքներ կատարելու մեջ: Այս մասին հայտնում է Huffington Post-ը: 

Ոստիկանության փոխանցմամբ` ԱՄՆ պաշտպանության նախարարության շենքի մոտ ուշ գիշերով հարբած վիճակում Ջ. Կրուսինսկին մոտեցել է մի պատահական անցորդուհու և ազատություն տալով ձեռքերին` պահանջել, որ անծանոթուհին ընկերակցի իրեն: 

Կինը ի պատասխան հարվածել է Ջ. Կրուսինսկուն, ով իր ցանկությունը չբավարարելով` փորձել է շարունակել որոնումները փողոցում:

Ջ. Կրուսինսկին ձերբակալվել, ապա պաշտոնանկ է արվել. Նա բաց է թողնվել միայն առավոտյան՝ 5000 ԱՄՆ դոլար գրավի դիմաց:

Ջ. Կրուսինսկին այս ստորաբաժանման հրամանատար է նշանակվել 2013 թ. փետրվարին: Այս տարվա ընթացքում ԱՄՆ բանակայինների կողմից արդեն արձանագրվել է նման 3000 դեպք: 

 

ԱՄՆ բանակում միայն այս տարի գրանցվել է սեռական ոտնձգության 3000 դեպք