Խաչատուր Սուքիասյան. Երևանը չպետք է ղեկավարի քաղաքական գործիչը
07/05/2013 17:42

Խաչատուր Սուքիասյան. Երևանը չպետք է ղեկավարի քաղաքական գործիչը

Նախկին ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը չի կարծում, թե Երևանի նման լուրջ տնտեսական համակարգը պետք է ղեկավարի քաղաքական գործիչը:

«Ազատություն» Ռ/Կ-ի եթերում Խ. Սուքիասյանն ասաց, որ Երևանը պետք է ղեկավարի տնտեսական լուրջ դպրոց անցած մարդը. «Գործարար լինել դեռ բավարար չէ»:

Խոսելով ներկայիս կառավարության մասին` Խ. Սուքիասյանը նշեց, որ ներկայիս վիճակը պայմանավորված է ոչ թե անձով, այլ` քաղաքական համակարգով:

«Ես կարծում եմ, որ հիմա պետք է գնալ կտրուկ քայլերի, կտրուկ փոփոխությունների»,- ասաց նախկին պատգամավորը:

Հարցին, թե ո՞րն է այն հիմնական սխալը, որ անում է կառավարությունը, Խ. Սուքիասյանը պատասխանեց, որ հասարկությունը ցանկանում է` բոլոր ոլորտներում արդարություն և հավասարություն լինի:

Գործարարը կառավարությանը կոչ արեց մշտապես պարզել, թե որն է այս կամ այն երևույթի պատճառը: Խ. Սուքիասյանն օրինակ բերեց «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքները. «Պետք է հասկանալ, օրինակ, թե ինչու է այս կամ այն թռիչքի գինն այսքան բարձր, որի պատճառով էլ կորցնում ենք տուրիզմը»,- ասաց գործարարը` հավելելով, թե մշտապես պետք է առաջնային լինեն երևույթների պատճառները:

«Վարչապետ Տիգրան Սարգսյանը բարեփոխիչ է, նա մեծ փորձ ունի, երկրի ամեն մի հատվածից տեղյակ է: Եթե վերցնենք, ամբողջ ներկապնակում Տիգրան Սարգսյանի նման մեծ փորձ ունեցող գործիչ կարևոր մյուս ինստիտուտներում չկա»:

Հիմա, գործարարի կարծիքով՝ ճգնաժամի տարիներ են, «բայց որ ինքը բարեփոխիչ է, բոլորս լավ գիտենք»:

Խաչատուր Սուքիասյան. Երևանը չպետք է ղեկավարի քաղաքական գործիչը