Մարոկկոյում հիմնովին այրվել է 16-րդ դարի մզկիթը
07/05/2013 20:13

Մարոկկոյում հիմնովին այրվել է 16-րդ դարի մզկիթը

Մարոկկոյի հարավում գտնվող Տարուդանտ քաղաքում հրդեհն ամբողջությամբ ոչնչացրել է 1528 թվականին կառուցված մզկիթը: Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում կատարելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին:

Ինչպես նշում են գործակալության աղբյուրները, հրդեհը բռնկվել է կարճ միացման հետևանքով և արագ տարածվել ողջ շենքով:

Տուժածներ չկան, սակայն Մարոկկոյի պաշտամշակութային հուշարձան համարվող մզկիթն ամբողջությամբ հողին է հավասարվել: Ըստ տեղի լրատվամիջոցների տվյալների՝ դեպի վայր է ժամանել Տարուդանտ նահանգի նահանգապետը:

Տարուդանտ քաղաքը իր զարգացման գագաթնակետին է հասել Սաադիների դինաստիայի օրոք, որոնք երկիրը կառավարել են 1509-1659 թվականներին: Հենց նրանց օրոք էլ կառուցվել է քաղաքի ամրոցը և մեծ մզկիթը: 

Մարոկկոյում հիմնովին այրվել է 16-րդ դարի մզկիթը