.jpg)
07/05/2013 22:48
Տեսանյութի հերոս ոստիկաններն ազատվել են աշխատանքից (Տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 7-ին համացանցում հայտնված տեսանյութի «հերոս» ոստիկաններն ազատվել են աշխատանքից և ուղարկվել կադրերի ռեզերվ: Այս տեղեկատվությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ միջադեպի կապակցությամբ ՃՈ պետ Արսեն Գալստյանի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն:
Այսօր մեկ այլ գործով ևս 2 ճանապարհային ոստիկան կարգապահական տույժի են ենթարկվել: