.jpg)
Սիրիայի ընդդիմությունը քիմիական զենք ձեռք է բերել Թուրքիայի՞ միջոցով
Սիրիայի ընդդիմությունը քիմիական զենք կարող էր ձեռք բերել Թուրքիայի միջոցով: Այս մասին RT պարբերականի հետ զրույցում նշել է գերմանացի լրագրող Մանուել Օքսնրեյթեր (Ochsenreiter):
«Քիմիական զենք կարող է ձեռք բերվել Թուրքիայի միջոցով, քանի որ Թուրքիան Սիրիայի հակամարտության կարևորագույն դերակատարն է: Թուրքիան աջակցում է, այսպես կոչված, զինված ընդդիմությանը և արդեն իսկ օգտագործել է քիմիական զենք՝ քրդերի դեմ պայքարում»,- ասել է վերջինս:
Լրագրող Ռայն Դաուսնը (Ryan Dawson) պարբերականի հետ զրույցում նշել է, որ դժվար կլինի որոշել, թե որտեղից է զենքը ներկրվում, քանի որ ընդդիմությունը դրսում շատ աղբյուրներ ունի, որոնք ֆինանսական և զենքի հարցում աջակցություն են ցուցաբերում իրեն:
Հիշեցնենք, որ Սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են զինված ահաբեկչական խմբավորումներ: Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է մոտ 70 հազ․ մարդ։