.jpg)
Էտ ո՞րն ա. Տարոն Մարգարյանը՝ ՀՔԾ-ի մասին
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, որին մասնակցում էր նաև ընդամենը երկու օր առաջ վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանեց լրագրողներին հուզող հարցերին:
Նա նախ շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին՝ իրեն ընտրելու համար, ապա ասաց, որ ուրախ է, տրամադրությունը՝ բարձր:
Հարցին, թե իրեն չի՞ անհանգստացնում իր հայտարարագրի առթիվ Հատուկ քննչական ծառայություն ներկայացված բողոքը, Տ. Մարգարյանը նախ ճշտեց, թե որն է ՀՔԾ-ն. «Էտ ո՞րն ա»,-ասաց նորընտիր քաղաքապետը, ապա շարունակեց, թե դա իրեն չի անհանգստացնում, քանի որ հայտարարագրել է այն, ինչ ունի. «Թող մտածեն այն մարդիկ, ովքեր չեն գրել իրենց ունեցածը»:
Ինչ վերաբերում է Ավագանու ընտրություններին, ապա Տ. Մարգարյանն ընտրությունների ընթացքը նորմալ գնահատեց։ Իսկ ավագանու կազմում ԲՀԿ-ի և «Բարև Երևան» դաշինքի մասին խոսելիս էլ քաղաքապետը նկատեց, որ ինքը կողմնակից է առողջ խորհրդին, և եթե Երևանի համար առաջարկներ կլինեն, պատրաստ է ընդունել: