Տիգրան Ուրիխանյանը հետ է վերցրել իր հայցադիմումը
07/05/2013 14:32

Տիգրան Ուրիխանյանը հետ է վերցրել իր հայցադիմումը

ԱԺ ԲՀկ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետ է վերցրել իր հայցադիմումը բլոգեր Էդգար Բարսեղյան դեմ:

Հիշեցնենք, որ  Տ. Ուրիխանյանը Է. Բարսեղյանից պահանջում է վիրավորանքի միջոցով իր պատիվը և արժանապատվությունը արատավորելու համար հրապարակային ներողություն խնդրել և որպես փոխհատուցում 1.000.000 ՀՀ դրամ բռնագանձել:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ աշխատանքային գործունեությունը չափազանց շատ ջանք ու ժամանակ է պահանջում, իսկ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր ես գերադասում եմ դրանք ծախսել երկրումս առկա խնդիրների լուծմանն ու քաղաքացիների կյանքի բարելավմանն ուղղված գործերի վրա՝ հարկադրված եմ հրաժարվել, ուստի հրաժարվում եմ հայցապահանջից:

Ինչ վերաբերում է ինտերնետային խուլիգաններին, ապա նրանք էլ ժողովրդիս մի մասնիկն են, նրանց կյանքի բարելավմամբ ևս մտահոգ եմ:

Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ժամանակ տրամադրելու և բարձր մակարդակի մասնագիտական հմտություններ դրսևորելու համար:

Հարգանքով՝ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյան»,-ասված է Տ. Ուրիխանյանի նամակում:

Բլոգեր Է. Բարսեղյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր համար անսպասելի էր, որ Տ. Ուրիխանյանը հետ կվերցնի իր հայցադիմումը: «Երևի հասկացավ, որ անիմաստ է և քաղաքական խոհեմություն դրսևորեց»,-ասաց նա:

Նախորդող հրապարակում` Տիգրան Ուրիխանյան- Էդգար Բարսեղյան դատական նիստը հետաձգվեց

Է. Բարսեղյան. Դատավորը պարբերաբար հաշտվելու կոչեր է անում

Տիգրան Ուրիխանյանը հետ է վերցրել իր հայցադիմումը