Վերահաշվարկ. ՀՀԿ օգտին տրված ձայներն ավելացել են 5-ով, ԲՀԿ-ը՝ նվազել 14-ով
07/05/2013 20:19

Վերահաշվարկ. ՀՀԿ օգտին տրված ձայներն ավելացել են 5-ով, ԲՀԿ-ը՝ նվազել 14-ով

Երևանի ավագանու 2013 թ. մայիսի 5-ին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա բոլոր 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում այսօր առավոտյան 9.00-ից մեկնարկել են վերահաշվարկի աշխատանքները:

Այսօր իրականացված 31 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 12 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որևէ փոփոխություն չի գրանցվել, մնացած ընտրական տեղամասերի ոչ էական փոփոխությունների արդյունքում` «Առաքելություն» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը չի փոխվել, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 14-ով, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքին և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը նվազել են 1-ականով, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 2-ով, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 5-ով, «Օրինաց երկիր» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է մեկով:

Վերահաշվարկի աշխատանքների արդյունքում անվավեր քվեաթերթիկների թիվն ավելացել է 3-ով:

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` վերահաշվարկ իրականացնելու վերջնաժամկետն է մայիսի 10-ը` ժամը 14.00-ն:

Նշենք, որ վերահաշվարկ իրականացնելիս՝ ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի` ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:
 

Վերահաշվարկ. ՀՀԿ օգտին տրված ձայներն ավելացել են 5-ով, ԲՀԿ-ը՝ նվազել 14-ով