Կնճիռների դեմ լավագույն միջոցը երջանկությունն է. Խորհուրդներ մասնագետներից
07/05/2013 20:23

Կնճիռների դեմ լավագույն միջոցը երջանկությունն է. Խորհուրդներ մասնագետներից

Մաշկի ամենաբարդ ու անցանկալի խնդիրներից մեկը` տարիքի հետ առաջացող կնճիռներն են: Մասնագետները, սակայն պնդում են, որ անգամ տարիքային այս խնդրից կարելի է խուսափել: Այսպիսով մաշկաբանները ներկայացնում են մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ կանխել մաշկի ծերացումը:

1. Ընդունեք շատ վիտամիններ
Վիտամինների պակասը մաշկի ծերացման առաջին «գրավականներից» է: Կանանց մեծ մասն այսօր աշխատում է ու աշխատանքի ընթացքում չի հասցնում սնվել վիտամիններով հարուստ մթերքներով, ուստի այս դեպքում կարևոր է ընդունել վիտամինների լրացուցիչ քանակ, հատկապես` C և E վիտամիններ:

2. Մի ծխեք
Միշտ հիշեք, որ ծխախոտի հետ ձեր մաշկի մեջ անցնում են այնպիսի նյութեր, որոնք դադարեցնում են մաշկի ինքնավերականգնումն ու հանգեցնում են մաշկի վաղաժամ ծերացման:

3. Օգտագործեք ճիշտ կոսմետիկա
Աշխատեք օգտագործել այնպիսի կոսմետիկա, որը պարունակում է C վիտամին և ունի հնարավորինս բնկան հիմք:

4. Միշտ լավ տրամադրություն ունեցեք
Հիշեք, երբ դուք երջանիկ եք, դա բառացիորեն գրվում է ձեր դեմքին: Բացի այդ ապացուցված փաստ է, որ երջանկության հորմոնները դանդաղեցնում են օրգանիզմում ծերացման պրոցեսը:

Այսպիսով ժպտացեք ու հավատացեք, որ այսքանից հետո կնճիռները ձեզ դեեռևս չեն սպառնում:

Կնճիռների դեմ լավագույն միջոցը երջանկությունն է. Խորհուրդներ մասնագետներից