Ալբերտ Էյնշտեյնի ուղեղի առանձնահատկությունները
08/05/2013 21:16

Ալբերտ Էյնշտեյնի ուղեղի առանձնահատկությունները

Գիտնականներն առաջին անգամ 14 լուսանկարների միջոցով կատարել են Էյնշտեյնի գլխուղեղի կեղևի նկարագրություն: Նրանք Էյնշտեյնի ուղեղը համեմատել են 85 սովորական մարդկանց ուղեղի հետ և հայտնաբերել են հետաքրքիր առանձնահատկություններ:

Չնայած Էյնշտեյնի ուղեղը չափսերով և ձևով ոչնչով չի տարբերվում սովորական մարդու ուղեղից, սակայն կեղևի հիմնական գալարներն ունեն էական տարբերություններ: Գիտնականները կարծում են, որ հենց դրանք են օգնում բացատրել այդ մարդու տարածատեսողական և մաթեմատիկական ընդունակությունները:

1955 թվականին Էյնշտեյնի մահից հետո, հարազատների թույլտվությամբ, գիտնականները գանգից հառացրել են գլխուղեղը և տարբեր կողմերից լուսանկարել: Այնուհետև այն բաժանել են 240 մասերի և յուրաքանչյուրից պատրաստել են հիստոլոգիական դեղամիջոցներ:

Ցավոք, շատ լուսանկարներ և դեղամիջոցներ 55 տարիների ընթացքում թաքցվել են հասարակությունից: Հետազոտության հեղինակների կողմից օգտագործված լուսանկարները ներկայումս պահվում են Առողջության և բժշկության միջազգային թանգարանում (ԱՄՆ):