Շանհայի կրկեսում արջը այցելուների աչքի առաջ բզկտել է կապիկին (Տեսանյութ)
08/05/2013 19:45

Շանհայի կրկեսում արջը այցելուների աչքի առաջ բզկտել է կապիկին (Տեսանյութ)

Շանհայում վարժեցված արջը հեծանիվով համարներից մեկի ժամանակ հարձակվել և բզկտել է համարում ընդգրկված կապիկին:

Neswru.com-ի փոխանցմամբ՝ վարժեցված արջը և 2 կապիկները հեծանիվներով համար են ներկայացնում, սակայն ինչ-որ պահի ներկայացման ընթացքը փոխվում է:

Կապիկներից մեկը դանդաղեցնում է ընթացքը և ընկնում հեծանիվից, իսկ հետևից ընթացող արջը իջնելով հեծանիվից հարձակվում է և բոլորի աչքի առաջ բզկտում կապիկին:

Վարժեցնողները փորձում են դուրս բերել կապիկին արջի երախից, սակայն դա նրանց չի հաջողվում:
 

Շանհայի կրկեսում արջը այցելուների աչքի առաջ բզկտել է կապիկին (Տեսանյութ)