200 տարի` դիետաների պատմությունից
08/05/2013 21:08

200 տարի` դիետաների պատմությունից

Բոլոր դիետաների հիմքում ընկած է «խորամանկ սննդակարգի» միջոցով ավելորդ քաշից ազատվելը: Կատարենք փոքրիկ ճանապարհորդություն՝  դիետաների պատմության էջերով` սկսած Բայրոնից և ԱՄՆ նախագահ Տաֆտից, մինչև Է. Թեյլոր և Օփրա Վինֆրի:

1820 թվական

Ջորջ Բայրոնի դիետան խնձորի քացախի օգտագործումն էր: Սակայն նույնիսկ այդ ժամանակաշրջանում ավելորդ քաշից ազատվելու այս եղանակը նոր չէր, քանի որ այս մեթոդն օգտագործել էին դեռևս հին Եգիպտոսի բժիշկները պրոֆիլակտիկայի,բուժման և դիետայի նպատակով:

1903 թվական

ԱՄՆ 27-րդ նախագահ Տաֆտն այն բանից հետո, երբ դժվարանում է դուրս գալ Սպիտակ Տան սանհանգույցից, սկսում է սնվել քիչ կալորիականություն պարունակող սնունդով:

1925 թվական

Այս թվականին ծխախոտ արտադրող հայտնի ընկերություններից մեկն սկսեց քարոզել, որ ծխախոտը օգնում է ազատվել ավելորդ քաշից:

1930 թվական

Դոկտոր Հեյը առաջինը կիրառեց առանձնացված սննդակարգի տեսությունը: Նա իր այցելուներին հյուրասիրում էր՝ կիրառելով իր նոր մեթոդը: Նույն այս թվականին էլ մեծ ճանաչում սկսեց վայելել հոլիվուդյան աստղերի առաջին դիետաներից մեկը`թուրինջային դիետան, որի հիմքում ընկած էր այն,որ ցանկացած սննդի ընդունման ժամանակ պետք է օգտագործել մեկ հատ թուրինջ:

1951 թվական

Շաքարի փոխարինիչների միջոցով են սկսում ազատվել ավելորդ քաշից այն քազցրակերները, որոնց համար մինչ այդ շատ դժվար էր քաղցրից հրաժարվելը:

1950-ական թվականներ

Բոլորի քննարկման առարկան հայտնի երգչուհի Մ.Կալլասի սլացիկ կազմվածքն էր: Ըստ ասեկոսների՝ նա հասել էր այդպիսի արդյունքի՝ ինքնակամ ճիճվակրություն առաջացնելու հետևանքով:

Այս ժամանակաշրջանում հայտնի է դառնում նաև կաղամբով դիետան:

1960-ական թվականներ

Մոդայիկ էր համարվում սպիտակուցային սննդակարգը:

1963 թվական

38 ամյա ամերիկուհի Ջեին Նիդեչը ստեղծում է «Քաշի հսկողներ» կոչվող սննդակարգը: Այս դիետայի ժամանակ մթերքներից յուրաքանչյուրին տրվում է միավոր, և ընդունած սնունդը հաշվվում է ըստ միավորների, միևնույն ժամանակ մասնակիցները սնվում են առանց զրկանքների: Առանձնահատկությունն այն է, որ մասնակիցների համար կազմակերպվում են հոգեբանական զրույցի հավաքներ:

1970 թվական

Շնորհիվ հանրահայտ երգիչ Է.Փրեսլիի հայտնի է դառնում  «Քնած գեղեցկուհի» դիետան, որի ժամանակ ախորժակն ընկճում էին քնաբերների միջոցով:

1979 թվական

Ավելորդ քաշից սկսում են ազատվել դեղահաբերի միջոցով,որոնք պարունակում էին ֆենիլպրոպանոլամին և էֆեդրին: Սակայն հետագայում հետազոտությունների արդյունքում պարզվում է ,որ այս միջոցներն առաջացնում են կախվածություն և կարող են ինսուլտի պատճառ հանդիսանալ:

1987 թվական

Դերասանուհի Է.Թեյլորը ֆիլմում նկարահանվելու համար իր քաշն ավելացնում է 10 կգ-ով, որից հետագայում շատ դժվարությամբ է ազատվում: Նա մշակեց իր դիետան,որը տևում էր 10 օր: Այս ընթացքում առաջին չորս օրը նա օգտագործում էր միայն թուրինջից և կիտրոնից պատրաստված հյութեր, մնացած օրերին էլ սնվում էր բացառապես թարմ բանջարեղենով և մրգերով:

1987թվականին լույս տեսավ Միշել Մոնտինյակի հանրահայտ գիրքը` «Եթե ես ուտում եմ, ապա նիհարում եմ» խորագրով, որն աշխարհի 40 երկրներում վաճառվեց 16 միլիոն օրինակով: Մեթոդի հիմքում ընկած էր այն, որ սննդի ընդունման ընթացքում ճարպերը և ածխաջրերը պետք է առանձին օգտագործել:

1992 թվական

«Դոկտոր Ատկինսի սննդակարգային հեղաշրջում» խորագրավ գիրքն է հայտնի դառնում,որը իրենից ներկայացնում է սպիտակուցային սննդակարգի տարատեսակ:

Այսպիսով, ժամանակակից դիտաներն իրենցից ներկայացնում են նախկինում արդեն հայտնի սննդակարգերի համակցումներ կամ ձևափոխումներ:

Բժիշկները խիստորեն խորհուրդ են տալիս ցանկած դիետա սկսելուց առաջ խորդրդակցել բժիշկ-դիետոլոգի հետ,քանի որ սխալ սննդակարգը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների: 

200 տարի` դիետաների պատմությունից