Եվրատեսիլում այլ երկրների ներկայացուցիչները կմասնակցեն Dorians-ի համերգին
08/05/2013 16:01

Եվրատեսիլում այլ երկրների ներկայացուցիչները կմասնակցեն Dorians-ի համերգին

Եվրատեսիլ երգի մրցույթում Ռուսաստանի, Լատվիայի, Ֆինլանդիայի և Վրաստանի մասնակիցները որպես հատուկ հյուրեր հանդես կգան մայիսի 10-ին Կոպենհագենի AmagerBio համերգային սրահում կայանալիք Հայաստանը ներկայացնող Dorians ռոք-խմբի համերգին: Այս մասին տեղեկանում ենք խմբի մամուլի ծառայությունից:

Դինա Գարիպովան (Ռուսաստան), PeR դուէտը (Լատվիա), Քրիստա Սիգֆրիդսը (Ֆինլանդիա), Նոդի Տատիշվիլին և Սոֆի Գելովանին (Վրաստան) ընդունել են հայկական կողմի հրավերը և համերգին կկատարեն 1-2 երգ:

Dorians-ը համերգի ընթացքում հանդես կգա ավելի քան մեկ ժամանոց համերգային ծրագրով:

Համերգը կկայանա Դանիանում ՀՀ դեսպանության և Հանրային Հեռուստաընկերության աջակցությամբ: Դանիանում ՀՀ դեսպանության աջակցության շնորհիվ, համերգի տոմսերը մատչելի են` 100 դանիական կրոն կամ 13,5 եվրո: Տոմսերը կարելի է ձեռք բերել առցանց` AmagerBio ակումբի կայքում:

Հիշենք, որՄայիսի 16-ին Շվեդիայում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում Dorians-ը հանդես կգա 11 համարի տակ:

Եվրատեսիլում այլ երկրների ներկայացուցիչները կմասնակցեն Dorians-ի համերգին