.jpg)
Բեգլարյան. Ոչինչ չենք խնայելու Հյուսիս-հարավ միջանցքը կյանքի կոչելու համար
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այսօր ընդունել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրն իրականացնող՝ ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունների ներկայացուցիչներին: Ինչպես հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից` ընկերությունները նախարար Գագիկ Բեգլարյանին ներկայացրել են հաշվետվություններ նախագծի ընթացքի, կատարված շինարարական աշխատանքների, առաջացած տեխնիկական խնդիրների վերաբերյալ, որը մանրամասն քննարկվեց և նախանշվել է դրանց լուծման ուղղությունները:
Գագիկ Բեգլարյանը ևս մեկ անգամ ընդգծել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ռազմավարական նշանակությունը, կարևորեց սահմանված ժամկետում շինարարարական աշխատանքների բարեհաջող ավարտը, որակի ապահովման անհրաժեշտությունը:
«Մենք ոչինչ չենք խնայելու, որ Հայաստանի համար տնտեսական և պետական խոշոր նշանակություն ունեցող այս ծրագիրը կյանքի կոչվի: Տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել, որպեսզի աշխատանքներն իրականացվեն սահմանված ժամկետներում »,- նշել է նախարարը:
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Դևիդ Դոուլը: